Կամչատկայի ռուսական կալանավայրերից մեկում 25-ամյա մի բանտարկյալ բակում իր կրծքավանդակն է խրել եռակցման էլեկտրոդը:
Մարզի ՌՔԿ-ի պետի ավագ օգնական Ելենա Մատաֆոնովան կատարվածն անվանել է «էլեկտրոդիոդով» ինքնավնասում, գրում է polit.ru-ն:
Տղան իրեն վնասել էր իր ծննդյան օրը, քանի որ այն բանտակիցների հետ նշելու համար փող չի ունեցել: «Սկզբում նա գանգատվել էր բանտի աշխատակիցների մոտ, իսկ երբ վերջիններս ցավով ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող, ինքնավնասել է իրեն»` «իր ծննդյան տոնի վրա ղեկավարության ուշադրությունը գրավելու համար», պարզաբանել է Մատաֆոնովան:
Բանտարկյալը տեղափոխվել է քաղաքի բժշկական հաստատություն, որտեղ ստացել է անհրաժեշտ օգնությունը:




























