Հունիսի 16-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում այրվում է տուն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կ. Բալասանյան փողոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.10-ին, մարվել՝ 18.55-ին:
Այրվել են Դ. Հարությունյանին պատկանող թիվ 32 տան տանիքի փայտյա կառուցատարրերը (150 քմ), ննջասենյակի եւ երկու հյուրասենյակների առաստաղները (10 քմ), բակում կուտակված տախտակներ (4 խմ) եւ Ռ. Ղուկասովային պատկանող թիվ 34 տան ու տանը կից օժանդակ շինության տանիքների փայտյա կառուցատարրերը (24 քմ):




























