Դաղստանում հարսանիքի ժամանակ օդ կրակելու հետեւանքով մահացել է ոստիկանության ավագ սերժանտը: «Ժիգուլի» մեքենայի ուղեւոր, Դաղստանի Թարումովի շրջանի ոստիկանության ավագ սերժանտ Ռաջաբ Ռաջաբովը խնջույքի թեժ պահին ծառայողական զենքից օդ է կրակել: 

Գնդակը անդրադառնալով դիպել է կողքից անցնող մեքենայի վարորդին, որը քիչ անց   վախճանվել է հիվանդանոցում:

Ըստ  Life News-ի` ողբերգությունը տեղի է ունեցել, երբ հյուրերը  ուղեւորվելիս են եղել փեսայի տուն: Մարդիկ նույնիսկ միանգամից չեն էլ նկատել` ինչ  է կատարվել: 

27-ամյա ոստիկանը փախել է դեպքի վայրից անհայտ ուղղությամբ: Սակայն մի քանի ժամ անց անձամբ ներկայացել է բաժանմունք եւ ամեն ինչ խոստովանել: