Հունիսի 16-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի թիվ 13 փողոցի 14-րդ տանը հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է 2 օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք: