Հունիսի 16-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 85 տանը նկատվել է օձ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:




























