«Հանուն խաղաղ փոփոխությունների» քրդական ազգային շարժումը թուրք զինվորականներին մեղադրել է Հալեպ նահանգի շրջաններից մեկը գրավելու փորձի մեջ: ՍԱՆԱ-ի փոխանցած հայտարարության մեջ նշվում է, որ մայիսի 25-ից սիրիական ընդդիմության գրոհայինները թուրք զինվորականների օգնությամբ փորձում են զավթել Աֆրին թաղամասը` Սիրիայի քրդերի կամքը կոտրելու եւ Հայրենիքն ու նրա ինքնավարությունը պաշտպանելու իրենց դիրքորոշումից հրաժարվելու մտադրությամբ:
«Ահաբեկիչները հարձակվել էին Աֆրին թաղամասի մոտ գտնվող Մաար Սեկա բնակավայրի վրա: Նրանց հակահարված էին տվել ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատները: Ահաբեկիչներին մեծ կորուստներ էին հասցրել, սակայն զոհվել էին նաեւ երեք ինքնապաշտպանության դիմածներ: Բնակավայրը հրաձգության էր ենթարկվել Ալ Մազրավա բնակավայրում գտնվող գրոհայինների կողմից` Թուրքիայի բանակի ստորաբաժանման աջակցությամբ: Բացի դրանից, թուրք զինվորները ներխուժել էին Ջենդիրես շրջանի Մուլա Խալիլ բնակավայր` ահաբեկիչներին աջակցելու նպատակով: Սակայն գրոհայինները նահանջել էին», - հայտնում է «Հանուն խաղաղ փոփոխությունների» քրդական ազգային շարժումը՝ հավելելով, որ Էրդողանի կառավարության նման ֆաշիստական գործողությունները վաղ թե ուշ Թուրքիայի դեմ են դուրս գալու:




























