Բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 270 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում եւ հաշվարկվել է 575.9 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռիի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.4 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով  2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 545.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Մարտունիի բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ- ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի դեպքերի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  150.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 27 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ, իսկ 116 հատ(10կգ) «կարաս» տեսակի ձուկ սահմանված կարգով հանձնվել է «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Առգրավվել է նաեւ 10հատ ձկնորսական ցանց: 

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված   դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 50.0.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է «սիգ» տեսակի 27 հատ տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Երեւանի թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված   դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 70.0.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 25.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաեւ 1հատ ձկնորսական ցանց: 

Ընդհանուր առմամբ՝ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  604.25 հազ.դր. գումար: