Ադրբեջանը հետաքրքրվում է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերով: Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունից:
Թուրքիա այցելած Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եղել են արտադրող ընկերություններում, ծանոթացել արտադրական գործընթացին, դիտել սարքերի թռիչքները, ուսումնասիրել տեխնիկական նկարագրությունները, հայտնում է ԱՊԱ-ն:
Քարտուղարության զեկույցում նշված է, որ այս հարցի կապակցությամբ ավելի վաղ տեղի էր ունեցել Թուրքիայի Պետական սահմանային ծառայության, ավիաընկերության եւ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հանդիպում:




























