Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, Գեղի գյուղից ոստիկանության Կապանի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Սերգեյ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մարտին երկու անգամ ապօրինի մուտք է գործել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տարածք եւ գողացել 30 լիտր դիզելային վառելիք:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: