Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ գողություն կատարելու կասկածանքով, Շաղատ գյուղից բերման են ենթարկել 33-ամյա Մերուժան Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ ապրիլի 15-ին եւ հունիսի 13-ին նույն գյուղից գողացել է «ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող հեռախոսային 2 հենասյուն:
Վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























