Այս գիշեր Անկարայում բողոքի ակցիաների եւ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 105 մարդ, այդ թվում` Ռուսաստանի մեկ քաղաքացի:
Ինչպես փոխանցում է CNN Turk-ը, Անկարայում բողոքի ակցիան սկսվել է հունիսի 16-ին` օրվա երկրորդ կեսին, եւ շարունակվել մինչեւ ուշ գիշեր: Հիշեցնենք, որ ցերեկը Անկարայի նահանգապետի վարչակազմը հայտարարություն էր հրապարակել` արգելելով թուրքական մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում որեւէ ցույցերի եւ երթերի անցկացումը` հակառակ դեպքում գործելու էին անվտանգության ուժերը:
Անկարայի կենտրոնում արգելել են բոլոր տեսակի ցույցերի անցկացումը
Այդ ժամանակ ցուցարարները տեղափոխվել են Չանկայ շրջան, որտեղ բարիկադներ են կառուցել: Արդեն գիշերը Անկարայի կենտրոնը հանգւիստ էր. երթեւեկությունը` վերականգնված, փոխանցում է ՎԶԳԼՅԱԴ-ը: Ներկայումս թուրքական մայրաքաղաքում կյանքն ընթանում է իր հունով:




























