Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, Բաքու կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ հունիսի 17-ին, հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւի հետ եւ քննարկել երկկողմ համագործակցության հարցեր: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Հանդիպմանը երկու երկրների ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները»,-ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան»՝ Ալասանիան եւ Աբիեւը քննարկել են նաեւ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:




























