Լոռիի մարզի Հագվի գյուղում 11 խոզ է սատկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հագվի գյուղի գյուղապետ Հայկասար  Մայիլյանը: Նրա խոսքով՝ տուժել է  2 ընտանիք:

«Մի ընտանիքից 5 հատ խոզ է սատկել, մյուսից՝  6»,- տեղեկացրեց գյուղապետը, սակայն պատճառների մասին չկարողացավ ոչինչ ասել՝ նշելով, որ պատճառները պարզ կդառնան լաբարատոր ստուգումներից հետո:

Բարեբախտաբար այս պահին գյուղում հիվանդ, այլ խոզեր չկան: