Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 18.46-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում կարկտահարությունից վնասվել են Արագածոտնի մարզի Բյուրական, Օրգով, Անտառուտ, Տեղեր գյուղերի պտղատու ծառերը եւ բանջարաբոստանային ցանքատարածությունները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ գյուղերի տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու և գնահատելու համար:




























