Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 20.11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 136 տանը տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անձրեւաջրերի հետեւանքով փլուզվել է Մարիամ Մելիքսեթյանին պատկանող տան (կառուցված 1926թ.) արտաքին պատը` 15 քմ: