Իշխանական շրջանակներում արդեն մի քանի օր է շշուկով պատմում են, որ մոտ տասն օր առաջ վարչապետ Սարգսյանի թիկնապահների կողմից ծեծի է ենթարկվել կառավարության աշխատակազմի աշխատակից Հայկ Կարապետյանը, որը, ըստ նույն տեղեկությունների, թիկնապահների հետ ուտել-խմելիս է եղել Արաբկիր համայնքի ռեստորաններից մեկում, որտեղ էլ նրանց միջեւ վեճ է սկսվել։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Հ. Կարապետյանը, ըստ նույն տեղեկությունների, վնասվածք է ստացել ծնոտի շրջանում եւ դիմել բժշկի։ Վարչապետի մամուլի խոսնակ Հ. Բերբերյանը երեկ մեզ հետ զրույցում բնականաբար հերքեց տեղի ունեցածը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):