ԲՀԿ-ն երեկ զրկվեց վարչական վերջին լծակից. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնանկ է արել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանին եւ նրա փոխարեն նշանակել ՀՀԿ-ական Արթուր Կիրակոսյանին։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Վերջինս 2010-ից ՀՀԿ Նուբարաշենի արածքային կազմակերպության նախագահն է եւ ՀՀԿ խորհրդի անդամ։ 2005-ից մինչ օրս աշխատում է «Տրանս Ալյանս» մաքսային պահեստում` որպես երկաթգծի պատասխանատու: Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ Տ. Մարգարյանը որոշումը կայացրել է ավագանու նիստից հետո։ Թե ինչն է եղել նման որոշման կոնկրետ պատճառը, մեզ երեկ չհաջողվեց պարզել։ Ակնհայտ է թերեւս, որ որոշումը քաղաքական է»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):