Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Միշելեւկա ավանում ոստիկանությունն ու քննչական կոմիտեն գտել են հունիսի 15-ի գիշերվա հրդեհի հեղինակին, որի հետեւանքով չորս երեխա այրվել, իսկ նրանց մայրը եւ եւս մեկ դեռահաս խոր այրվածքներ էին ստացել:
Հրկիզողը մանկատան նախկին սան, այժմ՝ ուսումնարանի 18-ամյա ուսանող է, հայտնել են ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայությունից:
Ողբերգության մեղավորը մարմնի 20%-ի այրվածքներով գտնվում է հիվանդանոցում, նա խոստովանել է արարքը. «Հանցանքի պահին նա այդ տանը հյուր է եղել, եւ, ըստ նրա, ունենալով պիրոմանիայի հակումներ, որոշել է ստուգել, թե փայտե շինությունն ինչպես կայրվի», - պատմել են ոստիկանությունում, գրում է vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն ամենասկզբից դիտարկում էր հրկիզման վարկածը:
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում տուն են այրել. զոհվել է չորս երեխա




























