Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով, հունիսի 17-ին, ժամը 00.30-ին, Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 շենքի մոտից բերման են ենթարկել չորս անձանց, որոնցից նախկինում դատված 32-ամյա Մանուկ Ս.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ` 9,5 սմ շեղբի երկարության:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս հայտարարել է, որ դանակը պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























