Հունիսի 17-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ հեռուստաաշտարակի ճանապարհին՝ Նորքի նորակառույց շինությունների մոտ, զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են ձայնաազդանշանային 6 փամփուշտ, «ՎՄԳ-Մ» տիպի 5 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 21, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 58 փամփուշտ, 3 նռնակ` առանց պայթուցիչի եւ նռնակի 1 պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: