Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողներն ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով հունիսի 16-ին, ժամը 22.00-ին, իր վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով, Թեւոսյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 22-ամյա Հրանտ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անձնական զննությամբ նրա մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է «Ֆաբարմ» տիպի որսորդական հրացան` լիցքավորված 12 մմ տրամաչափի 2 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: