Քուվեյթի իշխանություններն, այսօր՝ հունիսի 18-ին, իրականացրել են Եգիպտոսի երկու քաղաքացիների մահապատիժը, որոնք նման պատժի էին արժանացել սպանության եւ բռնաբարության համար:
Քուվեյթի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ որը ներկայացնում է «Կունա» գործակալությունը, մահապատժի ենթարկվածներից մեկը դատապարտվել էր 2009-ին՝ սպանության համար, իսկ երկրորդը՝ 2006-ին՝ բռնաբարությունների համար:
Քուվեյթի ՆԳ նախարարությունը բոլոր լրատվանմիջոցներին հրավիրել էր ներկա գտնվել մահապատժի իրագործմանը: Դատավճիռն իրականացվել է բանտում՝ կախաղանի միջոցով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Քուվեյթում 2007-ից ի վեր մահապատիժ չի իրականացվել, սակայն 2013-ի ապրիլից այդ երկրում նորից սկսել են մահապատժի ենթարկել հանցագործներին:




























