Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթակոմիտեի անդամ Լեւոն Ղազարյանը ներկայացրել է «Զվարթնոց» օդանավակայանում բարձր գների պատճառները:

Հունիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հարց է առաջադրվել այն մասին, թե ինչպես է նա վերաբերում այն հանգամանքին, որ բազմաթիվ հայեր ձգտում են մեկնել Թբիլիսիից` ելնելով էժան լինելու նկատառումներից: «Բայց այնտեղ այդպիսի օդանավակայան կա»,-հետեւել է պատասխանը: Լեւոն Ղազարյանի կարծիքով` օդանավակայանի լավ շենքը ծախսեր է պահանջում: Դրա արդյունքում էլ գները բարձրանում են:

Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Հայաստանում ավիավառելիքը շատ թանկ է: «Դա կապված չէ ոչ օդանավակայանի, ոչ էլ Բաղդասարովի հետ. դա շրջափակման արդյունք է»,-ընդգծել է Ղազարյանը: Այն հարցին, արդյոք լավ է կամ վատ գների նվազումը, Ղազարյանը փիլիսոփայորեն է պատասխանել: Գների իջեցումը լավ է, սակայն մյուս կողմից` չէ՞ որ դա բյուջեի համալրում է, նկատել է Լեւոն Ղազարյանը: