Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հայտնել, թե քանի «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա ունի քաղաքապետարանը:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Խնդրում եմ տրամադրել գրավոր տեղեկություն այն մասին, թե քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր ստորաբաժանումներին ընդհանուր առմամբ քանի ծառայողական ավտոմեքենա է տրամադրված, այդ մեքենաների մակնիշները եւ դրանց արժեքը (որքանո՞վ եւ ե՞րբ է քաղաքապետարանը դրանք ձեռք բերել), ինչպես  նաեւ՝ թե տարեկան կտրվածքով որքան գումար է ծախսում քաղաքապետարանը դրանց տեխնիկական սպասարկման եւ վառելիքի համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 15-ին, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հրաժարվում է իրեն հատկացված տեխնիկապես մաշված, չգործող «ԳԱԶ-3110» մեքենայից՝ «հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ավագանու խմբակցություններին տրամադրվող ավտոմեքենաների առումով ցուցաբերվում է խտրական մոտեցում»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am