Բաղդադի հյուսիսում, այսօր՝ հունիսի 18-ին, շիա մզկիթում կրկնակի պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է 31 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին: Բացի այդ, վերջին տվյալներով՝ եւս 60 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտ-ահաբեկիչներ:
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը:
Հիշեցնենք, որ Իրաքում շիաների եւ սուննիների հակամարտությունը վերջին ժամանակներս աննախադեպ մասշտաբների է հասել. երկրում պայթյուններ են հնչում ամեն օր, զոհերի թիվը հաշվում են հարյուրներով:




























