WordPress-ը կարող է լինել նաեւ հայերեն: Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) (http://www.gitc.am), հանդիսանալով WordPress համայնքի մի մաս, ամերիկացի գործարար Թոդդ Ֆաբաքերի հետ համատեղ փորձում է Հայաստանում գործող սկսնակ ընկերություններին հնարավորություն տալ աշխատելու WordPress CMS-ով իրենց մայրենի լեզվով:
Քանի որ ԳՏՏԿ-ի հիմնական նպատակն է զարգացնել ՏՏ-ն Հայաստանի հյուսիսային տարածաշրջանում, WordPress-ը կարող է դառնալ գործիք այս նպատակին հասնելու համար:
ԳՏՏԿ-ի ուսանողներից շատերը ցանկություն են հայտնել մասնակցել այս նախաձեռնությանը եւ դառնալ «Տեխնոլոգիաները հայերենով» թիմի անդամ՝ իրենց ներդրումն ունենալով մի նախաձեռնության մեջ, որը կնպաստի Հայաստանում բիզնեսի բարելավմանը:
Քանի որ Գյումրիում գործող սկսնակ ընկերություններից շատերը օգտագործում են WordPress CMS-ը, այս նախաձեռնությունը կլինի կարեւոր թե՛ ԳՏՏԿ-ի, թե՛ Գյումրիի համար:
Սա առաջին փորձն է այս բնագավառում, սակայն այն շարունակական է լինելու:




























