Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին, վերջինս հավաստիացրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա խորացմանը
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության կատարման մեջ` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները էլ ավելի կխորանան եւ կզարգանան:
Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին, նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, արդյունավետ աշխատում է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը: Նա պատրաստակամություն է հայտնել համակողմանիորեն աջակցել դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում:




























