Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Րաֆֆիի փողոցի թիվ 41շենքի տանիքից ծխատար խողովակները կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, ինչպես նաեւ հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը:
Փրկարարներն ապամոնտաժել են խողովակները:




























