Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2Բ շենքի թիվ 23 բնակարանից  ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 60-ամյա Բաբկեն Պապիկյանն ընդամենը մեկ որդ ունի, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրանց հարեւանները: Ինքնասպանություն գործած տղամարդու կինը  մահացած է, ընտանիքն ապրել է  սոցիալապես անապահով պայմաններում եւ հարեւանները վերջերս նրա մոր մոտ հոգեկան խնդիրներ են նկատել:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 10.39-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2Բ շենքի թիվ 23 բնակարանից քաղաքացին ցած է նետվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք: Պարզվել է, որ ինքնասպանություն է գործել 60-ամյա Բ. Պապիկյանը: