Հունիսի 19-ին, ժամը 00.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Վիլնիուսի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացին փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների եւ իրավապահ մարմինների հետ բանակցությունների արդյունքում 1981 թ. ծնված Է. Մ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է:




























