Հունիսի 19-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը եւ չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է 00.16-ին, մարվել՝ 00.34-ին:

Տուն-թանգարանի 1-ին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր (10 քմ):