Ոստիկանության Շենգավիթի և Չարբախի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արարատյան փողոցի թիվ 90 հասցեի մոտից բերման է ենթարկվել 49-ամյա Արթուր Հ.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Ա.-ն ներկայացվել է Հայաստանի ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկություն: