Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի հրապարակում շարունակվում է հունիսի 17-ի երեկոյան Էրդեմ Գյունդուզի կողմից սկսած «կանգնած մարդ» բողոքի լուռ ակցիան։

Թաքսիմի հրապարակում հունիսի 19-ին բազմաթիվ քաղաքացիներ հերթափոխով լուռ կանգնում են՝ շարունակելով «կանգնած մարդ»  բողոքի լուռ ակցիան։

Նշենք, որ Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի հրապարակում հունիսի 17-ի երեկոյան հայտնված անծանոթ տղամարդու պահվածքը անմիջապես գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը եւ սոցցանցերում օրվա թեմա դարձել։

Թաքսիմի հրապարակում ժամերով կանգնած եւ Աթաթուրքի մշակույթի կենտրոնին նայող Էրդեմ Գյունդուզին սոցցանցերում տվել են «կանգնած մարդ» անունը։  Այնուհետ Թաքսիմի հրապարակում եւ Թուրքիայի մի շարք վայրերում քաղաքացիները սկսեցին իրականացնել կանգնած լուռ ակցիա, որին տրվեց «կանգնած մարդ» ակցիա անունը։

«Կանգնած մարդ» ակցիայի գաղափարը լուռ բողոքն է։