1996-ին Ատլանտայի Օլիմպիական խաղերում ազատ ոճի ռուս ըմբիշ Չեչեն-Օօլ Մոնգուշին մտրակով խեղդել եւ թաղել են անտառում:

Սպանության կասկածանքով ձերբակալվել է Սեսերլիգ գյուղի 23-ամյա բնակիչը: Նա Մոնգուշին մտրակով խեղդել, ապա նրա մարմինը տարել է անտառ եւ թաղել: Հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է «Լենտա.Ռու-ն» http://lenta.ru/:

40-ամյա Մոնգուշը անհետացել է հունիսի 9-ին` Կիզիլում տուվայական ավանդական խուրեշ կոչվող ըմբշամարտը դատելուց հետո: Օրինապահները սկսել են նրա որոնումները: Վարկածներից մեկի համաձայն` անհետացումը կապված է մրցումներում նրա մրցավարի դերի հետ:

Մոնգուշը 1995-ին դարձել Ռուսաստանի չեմպիոն, 1998-ին` Եվրոպայի: Ատլանտայի օլիմպիական խաղերում նա զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

2000թ նա ավարտել է կարիերան` դառնալով Կիզիլի մարզադպրոցի մարզիչ: Նույն տարի նա նաեւ ճանաչվել է 20-րդ դարի Տուվայի լավագույն մարզիկ: