Սամարի երկրամասի Չապաեւսկ քաղաքի ռազմական պոլիգոնում կրկին պայթյուններ են որոտացել: Հիշեցնենք, որ հաղորդվում էր, որ պայթյունը դադարել էր, հրդեհը` տեղայնացվել:
Արտակարգ դրություն Սամարայի ռազմական պոլիգոնում. տուժել է 48 մարդ
«Առավոտյան մի ընթացք պայթյունները դադարել էին, հետո պայթյուններ լսվում էին ժամը մեկ: Այժմ` կապված քամու ուժգնացման հետ, պայթյունները լսելի են 5 րոպեն 1-2 անգամ»,- «Ինտերֆաքսը» մեջբերում է ԱԻՆ Սամարայի երկրամասի վարչության ներկայացուցչի խոսքը:
Մինչ այդ Սամարայի նահանգապետը, հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, հաղորդել է, որ պայթյունի զոհ է դարձել 1 մարդ, եւս 34 վնասվածքներ է ստացել: Սակայն Ռուսաստանի Քննչական կոմիտեն այդ տեղեկությունները չի հաստատել` հաղորդելով, որ բուժօգնության համար դիմել է 48 մարդ, որոնցից 11-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Պայթյունները պոլիգոնում սկսվել են հունիսի 18-ի երեկոյան, ԱԻՆ գնահատմամբ` հրդեհը կարող է տեւել 2-3 օր:
Ռուսաստանի Սամարայի մարզի ռազմամթերքի պոլիգոնում պայթյուններ են որոտում




























