Ռուսաստանը համարում է, որ Արեւմուտքի իր գործընկերները պետք է ստիպեն սիրիական ընդդիմությանը խաղաղ բանակցություններ սկսել, քանի որ Դամասկոսը որոշել է պատվիրակության կազմն ու պաշտոնապես հայտարարել, որ պատրաստ է մասնակցել «Ժնեւ-2» միջազգային կոնֆերանսին: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:
«Այժմ «գնդակն ամբողջովին մեր արեւմտյան գործընկերների դաշտում է» եւ մենք ակնկալում ենք, որ նրանք ակտիվորեն կաշխատեն ընդդիմության հետ, որպեսզի ստիպեն վերջինիս բանակցություններ սկսել»,-ասել է Գատիլովը:
Նա ընդգծել է, որ ընդդիմությունը չի հայտարարել կոնֆերանսին մասնակցելու պատրաստակամության մասին, հակառակը` լուրեր են տարածվել, որ նրանք կոնֆերանսին նրանք չեն մասնակցի, քանի դեռ զենք եւ ռազմական առավելություն չեն ստացել:
Հունիսի 25-ին Ժնեւում կկայանան Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ եռակողմ խորհրդակցություններ` նվիրված խաղաղ կոնֆերանսի կազմակերպման հարցերին:




























