Հունիսի 19-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Չարենցավանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտ վարելով «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան՝ Չարենցավան քաղաքի Զինկոմիսարիատի 1-ին փակուղու 1-ին աջ հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: