ՌԴ Տուլայի մարզում ադրբեջանցիների եւ տեղի բնակչության միջեւ հակամարտություն է հասունանում: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ նախօրեի երեկոյան Տուլայի մարզից հաղորդում է ստացվել Բրուսնյանսկի ավանում ծագած ազգամիջյան կոնֆլիկտի մասին:
Մի խումբ երիտասարդներ հավաքվել են ադրբեջանցիների եւ տեղի բնակչության միջեւ նախկինում ծագած տարաձայնությունը «կարգավորելու»: Ոստիկանությանը եւ ուժային այլ կառույցների աշխատակիցներին հաջողվել է կանխել կենցաղային Տուլայի մարզում վերածումը ազգամիջյանի:
Իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու նպատակով Բրուսնյանսկի ավանում ոստիկանները ուժեղացված հերթապահություն են իրականացնում: Իրավիճակը վերահսկում է ՆԳՆ-ն:




























