«Կինը անգամ եթե լինի խելագար, ես նրան չեմ վիրավորի, իմ ամբողջ կյանքում չի գտնվի կին, որ վիրավորել եմ իրեն»,-այսօր՝ հունիսի 20-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով այն հրապարկմանը, թե ինքը վիրավորել է իրեն դիմած կնոջը:

«Ես ասեմ, որ ես ոչ մի կնոջ չեմ վիրավորել, ես ուզում եմ բոլորիդ ասել՝ իմ ամբողջ կյանքում ոչ մի կնոջ չեմ վիրավորել, անգամ, եթե նա խելագար լինի: Եթե վաղը հայտնաբերվեն մարդիկ, որ ես մանկապարտեզում վիրավորել եմ աղջնակի 47 տարի առաջ, չհավատաք, որովհետեւ ծնված օրվանից ես կանանց չեմ վիրավորում»,-ասել է Գագիկ Բեգլարյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերում, երբ կանայք Ձեզ նյարդայնացնում են, նախարարը պատասխանել է. «Ինձ կանայք երբեք չեն նյարդայնացնում»: