Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկությունը խաղ է հիշեցնում, որտեղ Սպիտակ տունը եւ Անկարան կանգնած են սահմանագծին։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» -ը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման մասին հոդվածում։

Պարբերականը, վկայակոչելով պաշտոնատար անձանց եւ լոբբինգով զբաղվողներին, ովքեր ներգրավվել են գործընթացին, նշում են, որ ԱՄՆ այս տարի փոխել է իր դիրքորոշումը։ Ի տարբերություն անցած տարիների՝ այս տարվա քվեարկությունը առանձնահատուկ է, քանի որ Օբամայի վարչակազմը բացահայտորեն չի քարոզում արգելափակել բանաձեւի ընդունումը։

«Այդ փաստը խառնաշփոթ է առաջացրել Թուրքիայում»,-գրված է հոդվածում, եւ որպես ապացույց բերվում է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Սուաթ Քըրըքըօղլուի հետեւյալ խոսքերը. «Թուրքերը շատ վիրավորական են համարում այն, որ իրենց նույնացնում է ազգայանականների հետ»։ Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, Քըրըքըօղլուն հիշեցրել է, որ Անկարան ԱՄՆ-ի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, ներառյալ նաեւ՝ Իրաքում, Աֆղանստանում, Իրանում եւ Սիրիայում։ Նրա կարծիքով, բանաձեւի ընդունումը կանդրադառնա բոլոր այդ ոլորտների վրա, այդ թվում՝ նաեւ Մերձեւավոր Արեւելքում խաղաղության հաստատման ուղղությամբ համագործակցությանը։