Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներ Շամիլ Թայարն ու Քութալմըշ Թյուրքեշը խորհրդարանի զուգարանում իրար են հայհոյել եւ ծեծել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի զուգարանում հայհոյանքներ եւ աղմուկ լսած պատգամավորները շտապել են դեպքի վայր եւ իրար ծեծելուց հայտնաբերել իշխող կուսակցության Այնթափից ընտրված պատգամավոր, նախկին լրագրող Շամիլ Թայարին եւ Ստամբուլից ընտրված պատգամավոր Ահմեդ Քութալմըշ Թյուրքեշին։ Զուգարան մտած պատգամավորները բաժանել են գործընկերներին եւ հեռացրել զուգարանից։

Պարզվել է, որ մեկ օր առաջ Շամիլ Թայարը մի հեռուստահաղորդման ժամանակ քննադատել է Ահմեդ Քութալմըշ Թյուրքեշի հանգուցյալ հորը՝ Ալփարսլան Թյուրքեշին։    Քութալմիը Թյուրքեշը հաղորդումից հետո զանգահարել է Շամիլ Թայարին, սակայն նա անհասանելի է եղել, որից հետո նրան պատահաբար հանդիպել է զուգարանում։