Երեւան քաղաքի մետրոյի համակարգը վերակառուցելու համար ՀՀ կառավարությունը 5 մլն եվրո կներգրավի Եվրոպական ներդրումային բանկից: Ծրագրի հիմնական նպատակն է` նվազեցնել ջրի ներհոսքը մետրոյի թունելներ: Կբարելավվեն նաեւ կայարաններն ու ծառայողական շինությունները, կվերանորոգվեն մետրոյի վագոնները:

ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 20-ին հավանություն տվեց «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում - երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին, որը Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքվել էր մայիսի 2-ին Երեւանում եւ մայիսի 10-ին` Լյուքսեմբուրգում: