Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար իրենց փաստաթղթերը ներկայացրել են 13 թեկնածուներ:
12-րդ թեկնածուն դարձել է Միխայիլ Ֆրոլովը, իսկ 13-րդը՝ Ալեքսանդր Գորլովը: Ֆրոլովը զբաղեցնում է ԱՊՀ ինստիտուտի ռեկտորի պաշտոնը, իսկ 50-ամյա Ալեքսանդր Գորլովը էլեկտրամոնտյոր է, հաղորդում է BFM.RU-ն:
Ավելի վաղ ԿԸՀ-ն փաստաթղթեր էր ստացել 11 թեկնածուներից: Մասնավորապես, քաղաքապետի պաշտոնի համար փաստաթղթեր էին ներկայարցել ՌԼԴԿ-ից Միխայիլ Դեգտյարյովը, Կոմկուսի ներկայացուցիչ Իվան Մելնիկովը, «Յաբլոկո»-ից՝ Սերգեյ Միտրոխինը, միացյալ ընդդիմությունից՝ Ալեքսեյ Նավալնին, նաեւ Սվետլանա Պեունովան («Վոլյա» կուսակցություն) եւ Սերգեյ Սոբյանինը:




























