Ռուսաստանի Մերձբայկալի մարզի օրենսդիր մարմնի պատգամավոր Ալեքսանդր Միխայլովնն առաջարկել է մարզային օրենք ընդունել, որի համաձայն դեսանտայինները եւ կազակները կարող են պատժել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց: Այս մասին Միխայլովը հայտարարել է «Չիտա.ռու» կայքին:

Միխայլովը պարզաբանել է, որ օրերս նորություններում կարդացել է բժիշկ Նիկոլայ Գովորինի մասին, ով քննադատել է նույնասեռ ամուսնությունների մասին օրենքը, որից հետո մեկնաբանություններում օգտատերերը նրան հանդուրժողականության կոչ են արել:

«Ես ուզում եմ այդ ամոթալի երեւույթի վերաբերյալ մարդկանց խելամտության կոչ անել: Մենք պետք է պայքարենք նման երեւույթների դեմ: Մարզին անհրաժեշտ է օրենք, ըստ որի դեսանտայիններն իրավունք կունենան բռնել գեյերին, քարշ տալ հրապարակ, որտեղ կազակները մտրակներով կծեծեն նրանց:

Պատգամավորը հավելել է, որ նույնասեռ հարաբերությունները հանգեցնում են մի շարք խնդիրների: Նրա խոսքով՝ նույնասեռականությունը բացասաբար է ազդում երկրի պաշտպանունակության, ժողովրդագրական մթնոլորտի վրա եւ հանգեցնում սեռական բնույթի հանցագործությունների: