Մոսկվայում ձերբակալվել է գործարար մի կին, որը կասկածվում է «Օբորոնսերվիս» հոլդինգի միջոցով բյուջետային միջոցներ յուրացնելու մեջ, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ կինը 2012թ. փետրվարին գլխավորում էր «Միրա» ՓԲԸ-ն՝ կոռուպցիոն սխեմային մասնակից առեւտրային մի կազմակերպություն:
«Փողերը տվյալ ընկերության հաշվին են փոխանցվել՝ որպես ընկերության ծառայությունների վճար: Հետագայում դրանք օրինականացվել են, բաշխվել աշխատակիցների միջեւ, ինչպես նաեւ օգտագործվել պաշտպանության նախարարության լիկվիդային ձեռնարկությունները եւ տարածքները նվազեցված գներով ձեռք բերելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի հրաժարականից հետո գերատեսչության գործունեության հետ կապված գործերի քննությունը գնալով ծավալվել է: Գործի հիմնական գործող անձ Եկատերինա Վասիլիեւան տնային կալանքի տակ է:




























