Մենենգիտի կասկածով եւս 4 երեխաներ են տեղափոխվել Ռոստովի հիվանդանոցում: Այս մասին Twitter-ում գրել է մանկական օմբուդսմեն Պավել Աստախովը:
«Համաճարակը անդրադարձել է 176 երեխաների վրա: Ընդունվում են հակահամաճարակային եւ ախտահանող միջոցներ»,-գրել է Աստախովը, մեջբերում է «Գազետա.Ru-ն»:
Այսօրվա դրությամբ, առողջապահության նախարարության տվյալների համաձայն` 72 երեխա գտնվում է հիվանդանոցում: 52-ի մոտ հաստատվել է սերոզային մենինգիտ: Կապված հիվանդության ծանրության հետ` վերակենդանացման բաժանմունքում է մեկ մեծահասակ կին:




























