Հայաստանի կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը երեկ վիրավորել է կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անող քաղաքացիներին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «ԱԺ ԲՀԿ խմբացության նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի՝ Տոնուսի Աշոտի կողմից խաբված քաղաքացեւ հետ զրույցում նա հունից դուրս է եկել եւ ասել. «Ես պարտավոր չեմ որեւէ փատաթուղթ ներկայացնել։ «Պաշոլ վոն, հերիք եղավ, բոլ եղավ»։ Սա թերեւս առաջին դեպքը չէ, երբ չինովնիկը վիրավորում է մարդկանց։ Բայց կառավարության ներկայացուցչի նման պահվածքն աչքի է ընկնում հատկապես Սերժ Սարգսյանի խոսքերի ֆոնին։ Հիշո՞ւ մ եք, իր ելույթներից մեկում նա ասաց, թե պետական պաշտոնյաներից պահանջում է ՀՀ քաղաքացու հետ խոսել «դուք»-ով...»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
Հասանելի է
русский


























