Մագադանի շրջանային դատարանը մեղմացրել է Հյուսիս-Էվենական շրջանի ղեկավար, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Միխայիլ Հախնազարովի պատիժը, որը նախկինում դատապարտվել էր լիազորությունները չարաշահելու համար, հայտնում է շրջանային դատախազությունը:
Դատարանը վճռել է Հախնազարովի երեք տարվա ազատազրկումը պայմանական համարել` երկու տարվա փորձնական ժամկետով: Ըստ դատավորների` Հախնազարովը չպետք է առանց տեղեկացնելու լքի մշտական բնակության վայրը, հայտնում է NEWSru.com-ը:
Հյուսիս-Էվենական շրջանի ղեկավար Միխայիլ Հախնազարովն ապրիլին դատապարտվել էր, քանի որ 1,5 միլիոն ռուբլուց ավելի գումար է ծախսել ձյան մեջ խրված մեքենաների համար ճանապարհ բացելու համար, , որոնց մի մասն ապրանք էր տեղափոխել իր կնոջ խանութ։
«Եդինոռոս» Հախնազարովին ազատազրկել են ձյան մեջ խրված մեքենաներին ճանապարհ բացելու համար




























