«Թաղեմ բոյդ, Հակոբ»,-երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո) զայրացած տոնով նետել է իր կուսակից Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) հասցեին։

Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «ՀՀԿ-ական պատգամավորները երեկ ջանք չեն խնայել, որպեսզի արտահերթ նիստի օրակարգն արագ սպառվի, նրանք խուսափել են օրինագծերի քննարկման ժամանակ հարցեր ուղղել զեկուցողներին, նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արագ-արագ, իրար հետեւից ընթերցել է նախագծերի անունները, հայտարարել՝ հարցեր չկան եւ առաջ անցել։ Օրինագծերից մեկի ներկայացման ժամանակ, սակայն, պարզվել է՝ Հակոբ Հակոբյանը հարց ունի եւ ահա այդտեղ էլ Համլետ Հարությունյանի նյարդերը տեղի են տվել։ Այդուհանդերձ, նիստն արագ ավարտվել է։ Այդպիսով ավարտվել է նաեւ պատգամավորների աշխատանքը եւ մինչեւ աշուն նրանց հիմնական մասն այլեւս չի երեւա ԱԺ-ում։ Արտահերթ նստաշրջանի վերջում տեղի ունեցած քվեարկություններից հետո պատգամավորներն այնքան արագ են լքել խորհրդարանի շենքը, որ րոպեներ անց որեւէ մեկին հնարավոր չէր այնտեղ գտնել»,– գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):