Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավված մեծ թվով զենք-զինամթերքի ապօրինի կամ օրինական լինելու մասին տեղեկատվություն մինչ օրս չկա։
Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Տվյալ թեմայի շուրջ փորձեցինք խոսել պաշտպանության նախարարության քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանի հետ, սակայն վերջինս, վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը, որեւէ տեղեկատվություն չտրամադրեց»,-գրում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























